Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 21-ին Մոսկվայի «Տրոեկուրովսկոյե» գերեզմանատանը։ Այնտեղ տեղի կունենա նաև հուղարկավորությունը, ՏԱՍՍ-ին ասել է Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչ Եկատերինա Ուսպենսկայան։
92-ամյա Կիրկորովը մահացել է տանը՝ շրջապատված ընտանիքի անդամներով։ Մահվան պատճառը սրտի կանգն է եղել։
Վերջին շրջանում Բեդրոս Կիրկորովը բազմիցս հոսպիտալացվել էր առողջական խնդիրների պատճառով:
Բուլղարահայ երգիչն ավելի վաղ պատմել էր, որ Կիրկորովներն էթնիկ հայեր են, որոնք, Հայոց ցեղասպանությունից փախչելով, սփռվել են աշխարհով մեկ: Նրանցից որոշ ընտանիքներ, ինչպես Բեդրոս Կիրկորովի ընտանիքը, հայտնվել են Բուլղարիայում, որոշները՝ Ռումինիայում և Ֆրանսիայում: