«Ես սիրահարված եմ այս քաղաքին, այստեղ և՛ իմ մանկությունն է անցել, և՛ կարիերայի սկիզբն է դրվել». Հակոբ Ղազանչյան

«Ես սիրահարված եմ այս քաղաքին, այստեղ և՛ իմ մանկությունն է անցել, և՛ կարիերայի սկիզբն է դրվել հենց այս թատրոնում: Հրաշալի օրեր ու տարիներ եմ անցկացրել այստեղ:

 «Արտավազդ» մրցանակաբաշխությունը այս տարի կանցկացվի Կապանում:

Մրցանակաբաշխությանը նախորդող օրերին, մարտի 20–ից 26-ը կանցկացվի Կամերային ներկայացումների փառատոն, որի ընթացքում Կապանում հանդես կգան հանրապետության լավագույն թատերական կոլեկտիվները:

Ես այստեղ՝ Կապանում 2 անգամ անցկացրել եմ մոնոներկայացումների թատրեական փառատոն,  իմ կողմից խոսք եմ տալիս ամեն ինչ անել, որպեսզի այն վերածվի միջազգային թատրեկան փառատոնի: Դրա համար կան բոլոր նախադրյալները»,- «Արտավազդ-2025» ամենամյա մրցանակաբաշխությանը նվիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նշենք, որ այս տարի լրանում է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի 90-ամյակը: