Երգչուհի, դերասանուհի, դիզայներ Աննա Դովլաթյանն ինստագրամյան իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանն ամուսնալուծվել են:
«Ես էլ երբեք չեմ պատկերացրել, որ նման բան կարող է լինել: Սա շատ դժվար էտապ է, որ երբեք ոչ ոքի չես ցանկանա, հատկապես, երբ երեխա կա: Ես էլ շատ ընտանեկան մարդ եմ, բայց, ցավոք, ամեն բան չէ, որ մենք կարող ենք հսկել կամ մեր ուցածով անել»,- ասել էր Աննան:





