Շատերի կողմից արդեն սիրելի դարձած «Թույլ օղակ» ինտելեկտուալ հաղորդումը երկրորդ եթերաշրջանով հետ է վերադառնում հեռուստաեթեր, սակայն փոքրիկ անակնկալով։
ArmLur.am-ը հայտնում է, որ հաղորդավար, դերասան Բաբկեն Չոբանյանն այլևս չի վարելու հաղորդումը։ Չոբանյանին փոխարինելու է Անիտա Հախվերդյանը։
Նշենք, որ Անիտա Հախվերդյանը երաժիշտ և երգահան է։ Շատերի համար անակնկալ էր վերջինիս հայտնվելը հաղորդաշարում, քանի որ մինչ այդ խոսակցություններ կային, որ Բաբկեն Չոբանյանը կվերադառնա նոր եթերաշրջանում։