Paris Fashion Week 2025-ն այս տարվա ամենասպասված նորաձևության իրադարձություններից էր, որը ներկայացնում է 2025 թվականի աշուն-ձմեռ հավաքածուները։ Այն տեղի ունեցավ մարտի 3-ից մինչև մարտի 11։
Շքեղ ցուցադրություններին մացնակցում էր նաև հայ մոդել Մարիա Ղարիբյանը։
«Ուզում եմ ասել, որ ամենաշատ քննարկվող Paris Fashion Week-ն իսկապես տպավորիչ էր։ 2025-ի ամենահզոր Fashion Week-ներից մեկը դարձավ, քանի որ Փարիզում կազմակերպվում է տարեկան մոտ 15-20 տարբեր ցուցադրություններ, որտեղ ներկա էին համաշխարհային բրենդեր, դիզայներներ ու հայտնի հյուրեր:
Հյուրերը ներկայացան իրենց շքեղ հագուստներով, իսկ ցուցադրությունները շատ բարձր մակարդակի վրա էին։ Ես նույնպես ներկա էի, շոուն տեղի ունեցավ Plaza Athénée-ում՝ Փարիզի ամենաշքեղ հինգաստղանի հյուրանոցներից մեկում։
Իմ բրենդը ներկայացրել եմ Դուբայի դիզայներ Gio Dresses-ի շքեղ հավաքածքով»,- մեզ հետ զրույցում նշեց Մարիան։
Նշենք, որ մոդելը բավական ակտիվ մասնակցում է ոչ միայն Հայաստանյան, այլև արտասահմանյան, միջազգային ցուցադրություններին։



