Ինչպես արդեն հայտնել էինք, երգիչ Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
Երգիչը ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսահոլովակի նկարահանման հրապարակից բեքսթեյջ լուսանկարներ ու ցույց տվել, թե ինչ է կատարվում կուլիսներում:
Նշենք, որ Will You Marry Me երգի խոսքերի հեղինակը Մարիամ Շահինյանն է, երաժշտությունը գրել է Վահրամ Պետրոսյանը:






