Քանյե Ուեսթը շարունակում է անախորժություններ ստեղծել. այն բանից հետո, երբ ռեփերը սեփական դստերը ներքաշեց Փի Դիդդիի հետ սկանդալի մեջ, այս անգամ նա վիրավորել է Բեյոնսեի երեխաներին։
Ռեփերն իր բլոգում բացասական մեկնաբանություն է արել յոթամյա երկվորյակներ Ռումիի և Սերայի մտավոր ունակությունների մասին, իսկ հետո ջնջել այն։ Որոշ ժամանակ անց Յեն բացատրել է, որ որոշել է ջնջել ձայնագրությունը ոչ այն պատճառով, որ ամաչում է: «Ուզում եմ իմանաք, որ Ջեյ Զիի և Բեյոնսեի ընտանիքի մասին գրառումը ջնջել եմ ոչ թե այն պատճառով, որ զղջում էի, այլ այն պատճառով, որ իմ աքաունթը կրկին չեղարկելու վտանգի առաջ էր»,- գրել է ռեփերը։
Բեյոնսեն և Ջեյ Զին դեռ չեն մեկնաբանել Ye-ի քայլը։ Ուեսթը և Ջեյ Զին նախկինում ընկերներ են եղել և նույնիսկ 2011 թվականին թողարկել են համատեղ ալբոմ՝ Watch the Throne-ը: Սակայն Քանյեի և Քիմ Քարդաշյանի ամուսնությունը սեպ է խրել ռեփերների միջև։ Ջեյ Զին և Բեյոնսեն չեն մասնակցել նրանց հարսանիքին՝ ռեալիթի հեռուստաաստղի ընտանիքի վիճահարույց համբավի պատճառով։ Ի դեպ, երբ 2016-ին Քիմին թալանեցին, Քանյեն աջակցություն չստացավ ընկերոջից և վերջ դրվեց նրանց հարաբերություններին։