Զենդեյայի քույրը քննադատել է դերասանուհուն

Զենդեյայի խորթ քույրը՝ Լատոնյա Քոլմանը, նրան մեղադրել է ընտանիքը անտեսելու մեջ՝ աստղի՝ Թոմ Հոլանդի հետ հարսանիքին ընդառաջ սադրիչ նոր հարցազրույցում: Բարձրագոչ հայտարարությունը հայտնվել է US Sun-ի էջերին։

51-ամյա կինը, ով ունի նույն հայրը, ինչ «Էյֆորիայի» աստղը, պնդում է, որ յոթ տարվա ընթացքում միայն երկու անգամ է տեսել իր խորթ քրոջը, և որ վերջին անգամ հանդիպելիս նրան վերաբերվել է երեխայի պես: Նա նաև նշել է, որ նույնիսկ իր թոռները չեն ճանաչում իր հայտնի խորթ քրոջը և նրան միայն պատկերացնում են որպես Disney Channel-ի կերպար։

Քույրերը վերջին անգամ տեսել են միմյանց իրենց տատիկի հուղարկավորության ժամանակ հունվարի 17-ին, ինչը նրանց առաջին հանդիպումն էր 2018 թվականին Գոհաբանության օրվանից ի վեր. «Երբ ես փորձեցի խոսել նրա հետ, նա միայն մի ձեռքով գրկեց ինձ: Ինձ թվում էր, թե ես պարզապես նրա երկրպագուն էի: Զենդեյան շատ ակտիվ է մյուս քրոջս և եղբորս երեխաների հետ, բայց թոռներս նույնիսկ չեն ճանաչում նրան»:

Հարցազրույցներից մեկում Զենդեյայի քույրը նաև նրան և Թոմ Հոլանդին անվանել է «տարօրինակ զույգ»՝ վկայակոչելով այն փաստը, որ նա նույնիսկ հրավիրված չի նրանց հարսանիքին: