Բիլլի Այլիշին կասկածում են նոր սիրավեպի մեջ

Երբ Բիլլի Այլիշը թողարկեց Chihiro երգի տեսահոլովակը, որտեղ գլխավոր դերակատարն էր դերասան Նաթ Վոլֆը, աստղերին անմիջապես սկսեցին կասկածել հարաբերությունների մեջ: Խոսքը ոչ միայն տեսահոլովակի ռոմանտիկ պահերի մասին է, այլ նաև այն, որ աստղերին հաճախ են տեսնում միասին։ Այս անգամ Daily Mail-ը ֆիքսել է, թե ինչպես է զույգը միասին հեռանում սոցիալական իրադարձությունից հետո:

Արտիստները միասին լքել են iHeartRadio Music Awards-ի արարողությունը։ Ինսայդերներից մեկը վստահեցրել, որ «Բիլլին և Նաթը պարզապես ընկերներ են: Նրանք ավելի շատ նման են եղբոր ու քրոջ, քան որևէ այլ բան, և նրանց միջև սիրավեպ չկա»:

Սակայն երկրպագուներն ու այլ հրապարակումներ հակառակն են համոզում։ Խոսակցություններ կան, որ Այլիշին և Վուլֆին հաճախ նկատում են փողոցներում և սոցիալական միջոցառումների ժամանակ, և նրանց սիրառատ հայացքները տեսանելի են անզեն աչքով: