Քիմ Քարդաշյանն ու նրա երեխաները սարսափած են Քանյե Ուեսթի պահվածքից

Քանյե Ուեսթը իր առցանց հրապարակումներով սարսափեցնում է ոչ միայն օգտատերերին, այլև իր շրջապատին։ Page Six-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանն ու նրա երեխաները սարսափած են այն ամենից, ինչ այժմ կատարվում է ռեփերի հետ՝ նրա հոգեկան հիվանդության պատճառով։

Վերջին շրջանում Քիմի ու Քանյեի հարաբերությունները սրվել են։ Փաստն այն է, որ գործարար կինն անհանգստանում է իր երեխաների համար՝ հոր սադրիչ պահվածքի պատճառով։ Նա նաև վրդովված է, որ իր նախկին ամուսինը բանտարկյալ Փի Դիդդիի հետ Նորթի մասնակցությամբ սինգլ է թողարկել և աղջկան տարել հանցագործների հետ խնջույքի:

«Նորթը սիրում է նրան։ Ես չեմ կարող խոսել մյուս երեխաների փոխարեն, բայց Նորթը հաստատ Յեի դուստրն է: Բայց դա Քիմի համար հաստատ վախենալու առիթ է»,- ասել է ռեփերին մոտ կանգնած աղբյուրը։

Վերջին շրջանում ռեփերը հավակնում է արտասահմանյան շոու բիզնեսում սկանդալների թագավորի դերին։ Նա անընդհատ նսեմացնող, վիրավորական և անօրինական հայտարարություններ է հրապարակում սոցցանցերում։