Մարդիկ ճիշտ են նկատել, որ ամուսինս հիմա իմ կյանքում չկա. Անի Քոչարն անկեղծացել է

«Ես հերքում եմ այդ լուրերը, ես ամուսնալուծված չեմ»,- հայտարարել է նախկին լրագրող, մոդել Անի Քոչարը «Կյանքի ուղիներով» հաղորդման ժամանակ։

Նա նշել է՝ մարդիկ ճիշտ են նկատել, որ ամուսինը հիմա իր կյանքում չկա։

«Ինչո՞ւ չկա, քանի որ հայրենիքից է բացակայում, Հայաստանում չէ, շուտով մեկ տարին կլրանա։ Նա  շատ փորձությունների մեջ ընկավ,  նա պետք է շատ արագ երկրից դուրս գար, բայց այնպես ստացվեց, որ ավելի մեծ փորձանքերի ու փորձությունների մեջ հայտնվեց։ Սա միայն իմ կյանքի մասին չէ, իր կյանքի մասին էլ է, ես իրավունք չունեմ փակագծեր բացելու ու բարձրաձայնելու։ Պարզապես նա հիմա այնպիսի խնդիրների մեջ է, որ հայրենիք վերադառնալը չի ստացվում։ Բայց մենք ընտանիք ենք նախկինի նման, օրը 24 ժամ կապի մեջ ենք։ Ամուսնալուծված չենք, ուղղակի նա հիմա ֆիզիկապես մեզ հետ չէ, երեխաների կողքին չէ, և նա է շատ ծանր տանում, և ես եմ շատ ծանր տանում։ Ցավոք, շատ ծանր փուլում է հիմա մեր ընտանքիը, մենք շատ փորձություններով ենք հիմա անցնում։ Դրանց մասին այս փուլում չեմ կարող բարձրաձայնել, դրանք իսկապես շատ ծանր փորձություններ են։ Ես միայն աստծուն ապավինած ապրում եմ, որ ամեն բան լավ է լինելու»,-մանրամասներ է պատմել Անի Քոչարը։

Աղբյուրը` Panorama.am