Դերասանուհի Էվելինա Շահիրյանն ինստագրամյան հայտնի թրեդ է նկարահանել՝ «Ես 26 տարեկան եմ և չեմ ամաչում խոստովանել»: Դերասանուհին իր մասին մի քանի բացահայտում է արել.
«Շատ դժվարությամբ եմ հարազատ մարդկանց բաց թողնում իմ կյանքից:
Մտերիմներիցս նեղանալու դեպքում ներում եմ առանց իրենց հետ խոսելու:
Անսահման շատ հավատում եմ մտքի ուժին:
Համարյա 6 ամիս է մայր եմ, բայց ամեն անգամ ինքս ինձ մամա ասելուց զարմանում եմ:
Կարևոր պահերին կարող եմ դառնալ անսահման ինքնավստահ (լավ կլիներ միշտ ինքնավստահ լինեի):
Իմանալով ընկերներիս բարդույթները խորանում եմ ու գտնում բարդույթի առաջացման պատճառը( հիմնականում այն թաքնված է մանկության հուշերում):
Ինձ հուզելը շատ հեշտ է:
Երազկոտ եմ ու հավատում եմ, որ իմ երազանքները իրականանալու են:
Անկատար երազանքս` գենետիկորեն ժառանգել կապույտ աչքեր:
Ամուսնուս անսահման շատ եմ սիրում»,- գրել է դերասանուհին: