ԱՄՆ Օռլանդո քաղաքում գտնվող Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է երգչուհի Բեյոնսեի մոմե արձանը. աստղը ներկայացված է կովբոյի ոճով՝ կրում է ջինսե կիսատաբատ, բաճկոն, լայնեզր գլխարկ: Սակայն երկրպագուների մի մասը չի հավանել արձանը, գրում է Daily Mail-ը։
Երկրպագուները պնդում են, որ կազմվածքն այդքան էլ նման չէ իրական Բեյոնսեի կառուցվածքին։ Նրանց կարծիքով՝ մոմե արձանն ունի աչքերի հոգնած արտահայտություն և տգեղ ազդրեր։ Նրանք նաև պնդել են, որ արձանն ավելի շատ նման է երգչուհի Վիկտորիա Մոնեին կամ ռեփեր Լիլ Մամային:


