Շվեյցարական Richard Mille ժամագործական ու իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունները ներկայացրել են 2021-ից սկսված համագործակցության արդյունքում ստեղծած երկրորդ նմուշը՝ RM 43-01 Tourbillon Split-Seconds Chronograph Ferrari թանկարժեք ժամացույցը:
Ինչպես գրում է Luxury Launches-ը, մոդելը հասանելի է 2 տարբերակով՝ յուրաքանչյուրը՝ 75 օրինակով: Դրանք ունեն նույն չափսերը՝ 42,9մմ լայնություն, 17,1մմ հաստություն: Ժամացույցները ջրակայուն են մինչև 50 մետր խորության վրա:
Մոդելների բարձր գներն արտացոլում են այս ժամացույցների բացառիկությունն ու տեխնիկական բարդությունը. մոտավորապես 1,3 միլիոն դոլար արժե տիտանից մոդելը և 1,5 միլիոն դոլար՝ Carbon TPT տարբերակը:





