Դերասան, ռեժիսոր Սարգիս Շողունցը և դերասանուհի Հասմիկ Գեւորգյանը նշանադրվել են։ Նրանք շատ լավ ընկերներ են եղել դեռևս ուսանողական տարիներին, իսկ ավարտելուց հետո՝ անցած տարվանից սկսել են ընկերություն անել արդեն որպես սիրային զույգ։ Գրում է BRAVO.am-ը:
Սարգսի և Հասմիկի նշանադրությունը տեղի է ունեցել մարտի 23-ին՝ դերասանուհու ծննդյան օրը։
Նշենք, որ Հասմիկը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի է, իսկ Սարգիսը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի։ Բացի թատերական գործունեությունը, հեռուստադիտողները կհիշեն վերջինիս նաև հեռուստատեսային նախագծերից։

