Տիմատիի ընկերուհին՝ Վալենտինա Իվանովան կիսամերկ լուսանկարներ է հրապարակել

Տիմատիի ընկերուհին թոփլես ֆոտոշարք է կազմակերպել։ 31-ամյա Վալենտինա Իվանովան լուսանկարները հրապարակել է իր Instagram-ում։ Մոդելը սև ու սպիտակ լուսանկարներ է հրապարակել, որոնցում հայտնվել է կիսամերկ՝ ձեռքերով փակելով կուրծքը։ Տիմատին հավանել է գրառումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 41-ամյա ռեփերը Աբու Դաբիում ժամանակ է անցկացնում իր նախկին ընկերուհու և երեխայի մոր՝ Անաստասիա Ռեշետովայի ընկերակցությամբ։ 29-ամյա մոդելը կիսվել է Տիմատիի սերֆինգի լուսանկարներով։ Ըստ ամենայնի, Ռեշետովան արձակուրդ է տարել իրենց հնգամյա որդուն՝ Ռատմիրին։

Տիմատին մոդել Ալենա Շիշկովայից ունի նաև 11-ամյա դուստր՝ Ալիսան։ Ռեփերը մոտ երեք տարի հարաբերությունների մեջ է Վալենտինա Իվանովայի հետ, որին շատերն անվանում են սուպերմոդել Իրինա Շեյքի կրկնօրինակը։