Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 9 տարի առաջ Փարիզի հյուրանոցներից մեկում հանցախմբի կողմից զենքի սպառնալիքով կողոպուտի զոհ դառնալու գործի շրջանակում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, այն ժամանակ հանցագործներն աստղից գողացել էին 10 մլն դոլար արժողությամբ զարդեր, այդ թվում՝ նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի նվիրած 4 մլն դոլար աժողությամբ նշանադրության մատանին: Քարդաշյանին կապկպել էին ու փակել հյուրանոցային համարի լոգասենյակում:
Բոլոր 12 մեղադրյալները ներկայում ազատության մեջ են մինչև դատավարության մեկնարկը: Ֆրանսիական մամուլում հանցախումբը հայտնի է որպես Grandpa Robbers (Թալանչի ծերուկներ): Այս գործով դատավարությունը սկսվելու է ապրիլին, իսկ մայիսին Քարդաշյանը երդվյալ ատենակալների ներկայությամբ ցուցմունք կտա: