Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում նոր հրապարակում է արել:
«Այնքան կարևոր է, երբ ունես նպատակ, հավատում ես նրան ամբողջ սրտով և սնում ես միայն դրական էներգիայով անկախ ամեն ինչից»,- լուսանկարին կից գրել է Նազիկ Ավդալյանը:
Ավելի վաղ, Tert.am Life-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի Օրրան բարեգործական կազմակերպությունում աճուրդի է դրվել այն ծանրաքարը, որով երկար տարիներ մարզվել է Նազիկ Ավդալյանը:
Աճուրդի ժամանակ այն գնել էին Հարրի և Ալվարդ Բարսեղյանները՝ նվիրաբերելով Օրրանին 11000 դոլար։


