ArmLur.am-ը հայտնում է, որ հանրահայտ «APT» երգը, որը կատարում են հարավկորեացի երգչուհի Ռոզեն և ամերիկացի երգիչ Բրունո Մարսը, արդեն 18-րդ շաբաթն է, ինչ Billboard Global-ի թիվ 1-ում է: Այս մասին ինստագրմյան իր միկրոբլոգի էջում հայտնել է նաև Ռոզեն։
Նշենք, որ երգը մեծ ուշադրություն է վայելում հատկապես փոքրիկների կողմից։ Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ աշխարհի տարբեր մասերից շատ փոքրիկներ պարում են այդ երգի տակ։
Հավելենք նաև, որ երգը թողարկվել է 5 ամիս առաջ՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին և այժմ ունի 1 միլիարդից ավելի դիտում Յութուբում։