Հայտնի է՝ Հարրի Փոթերի մասին սերիալում ով կարող է մարմնավորել Հագրիդին

Ամերիկյան HBO հեռուստացանցի՝ մանկահասակ հրաշագործ Հարրի Փոթերի մասին սերիալում գլխավոր հերոսներից մեկին՝ կիսահսկա Ռուբիուս Հագրիդին, ամենայն հավանականությամբ, մարմնավորելու է բրիտանացի դերասան Նիք Ֆրոսթը:

Օրիգինալ ֆիլմաշարում Հագրիդին մարմնավորում էր դերասան Ռոբի Քոլթրանը, որը 2022-ին մահացել է 72 տարեկանում, գրում է  Daily Mail-ը:

Խոսակցություններ կան նաև այն մասին, որ գլխավոր չարագործին՝ լորդ Վոլդեմորտին, կարող է մարմնավորել օսկարակիր դերասան Կիլիան Մերֆին:

Մինչդեռ Հոգվարթսի տնօրեն պրոֆեսոր Դամբլդորին մարմնավորելու է դերասան Ջոն Լիթգոուն, իսկ պրոֆեսորի ՄաքԳոնագալին կարող է մարմնավորել դերասանուհի Ջենեթ ՄաքԹիրը:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ 34-ամյա Պաապա Էսիեդուն բանակցություններ է վարում՝ խաղալու պրոֆեսոր Սևերուս Սնեյփի դերը, որն ի սկզբանե մարմնավորվել է հանգուցյալ Ալան Ռիքմանը Հարրի Փոթերի մասին բոլոր ութ ֆիլմերում: