Բեն Աֆլեքը GQ ամսագրին տված հարցազրույցում առաջին անգամ մեկնաբանել է իր ու Ջենիֆեր Լոպեսի ամուսնալուծությունը: Հայտնում է BRAVO.am-ը:
Նրա խոսքով՝ որևէ սկանդալ կամ ինտրիգ չի եղել, որը կհանգեցներ իրենց բաժանմանը:
«Շատերը ցանկանում են առանձնահատուկ պատճառներ գտնել, բայց ճշմարտությունը շատ ավելի պարզ է: Հարաբերություններում մարդիկ միշտ չէ, որ նույն հայացքներն են ունենում: Ես խառնվածքով ավելի զուսպ եմ, քան` նա, նույնն էլ հարաբերություններում է»,- ընդգծել է Աֆլեքը:
Նա նաև ավելացրել է, որ բաժանման պատճառը բնավ էլ հայտնիության հանդեպ իրենց ունեցած տարբեր մոտեցումները չի եղել: Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Աֆլեքի և Լոպեսի տարաձայնությունները սկսվել են երգչուհու «Մեծագույն սիրո պատմություն, որի մասին երբեք չեն պատմել» վավերագրական ֆիլմի պատճառով: Իբր Աֆլեքը ցանկացել է անձնական կյանքն ավելի գաղտնի պահել, իսկ Լոպեսը նրան ստիպում էր հանրային միջոցառումների մասնակցել, նա նաև հաճախակի էր իրենց ընտանիքի մասին մեկնաբանություններ տալիս: