«Շատ անսովոր և ոչ ստանդարտ աշխատանք ստացվեց». Ալսուն՝ նոր երգի հաջողության մասին

Երգչուհի Ալսուն ներկայացրել է նոր երգ ու տեսահոլովակ՝ «Чужая»: Գրում է Tert.am-ը:

Ալսուն ինստագրամյան իր էջում տեսահոլավակի՝ կարճ ժամանակում հաջողություն գրանցելու հետ կապված գրառում է արել.

«Ընկերներ, մեր տեսահոլովակն արդեն թրենդային է YouTube-ում:  

Շնորհակալություն ձեր կարծիքների համար: Եթե ​​դեռ չեք դիտել, ապա անմիջապես արեք դա: 

Իմ կարծիքով շատ անսովոր և ոչ ստանդարտ աշխատանք ստացվեց: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կարող է լինել այս սյուժեի շարունակությունը»,- գրել է երգչուհին: