Լրագրող Ֆելիքս Հորները կիսվել է այն լուրով, որ Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերն այլևս չի կարողանում խոսել։
«Իրավիճակը շատ տխուր է: Նա մշտական խնամք է պահանջում և ամբողջովին կախված է իր խնամակալներից: Եվ նա այլևս չի կարող բանավոր արտահայտել իր մտքերը»,- ասել է Հորները RTL հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Շումախերի հարազատները պաշտպանում են նրա գաղտնիությունը՝ հեռու պահելով նրան լրատվամիջոցներից։ «Ներկայումս առավելագույնը 20 մարդ կարող է կապ հաստատել Միխայելի հետ: Եվ, իմ կարծիքով, դա ճիշտ ռազմավարություն է: Քանի որ ընտանիքը գործում է ավտոարշավորդի լավագույն շահերից ելնելով»,- ավելացրել է սպորտային մեկնաբանը: Ներքին շրջապատում է նաև Ֆերարիի թիմի նախկին ղեկավար և FIA-ի նախկին նախագահ Ժան Տոդտը։
Հիշեցնենք, որ 2013 թվականին ֆրանսիական Ալպերի լեռնադահուկային հանգստավայրում դժբախտ դեպք էր տեղի ունեցել։ Շումախերը գլխի ծանր վնասվածք է ստացել այն բանից հետո, երբ վազքուղուց դուրս սահելիս բախվել էր քարին: Նրան տեղափոխել էին հիվանդանոց և մտցրել ինդուկտիվ կոմայի մեջ։ Ամիսներ բուժվելուց հետո նա վերադարձել է տուն, սակայն վթարի հետևանքները հանգեցրել են այս արդյունքին։