Մահացել է «Վամպիրի օրագրերի» հեղինակ Լիզա Ջեյն Սմիթը

66 տարեկան հասակում մահացել է «Վամպիրի օրագրերը» վեպի հեղինակ Լիզա Ջեյն Սմիթը: Գրողը տառապում էր հազվագյուտ աուտոիմուն հիվանդությամբ:

Հեղինակի հարազատները The New York Times-ին բացատրել են, որ Սմիթը վերջին տասը տարիների ընթացքում ծանր հիվանդ է եղել։ Նա մահացել է հիվանդանոցում մարտի 8-ին, Լիզա Ջեյի մահը հաստատվել է նաև նրա պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ Լիզա Ջեյն Սմիթը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 4-ին Ֆլորիդայում։ Սմիթն իր գրչանունն ընտրել է իր սիրելի ֆանտաստիկ գրողներից երկուսի՝ Մատանիների տիրակալի հեղինակ Ջ.Ռ.Ռ. Թոլքինի և Նարնիայի քրոնիկները գրքի հեղինակ Կ.Ս. Լյուիսի անուններից:

Սմիթը հրատարակել է ավելի քան 25 գիրք և թողել երեք չհրատարակված գործեր։ Վեպերի մեծ մասն ուղղված էր երիտասարդ ընթերցողներին։ Նա սկսել է գրել իր առաջին ֆանտաստիկ վեպը՝ Midsommar, դեռ ավագ դպրոցում։