Սիդնի Սուինիի երկրպագուների մտավախությունները իզուր չեն եղել. նրա հարսանիքը Ջոնաթան Դավինոյի հետ հետաձգվել է զույգի լուրջ վիճաբանության պատճառով: Բայց դեռ ամեն ինչ կորած չէ։
Us Weekly-ին աղբյուրը հայտնել է, որ զույգի հարսանիքի բոլոր նախապատրաստական աշխատանքները այս պահին դադարեցվել են, և նրանք նույնիսկ չեն քննարկում ամուսնությունը: «Սիդնին ու Ջոնաթանը իսկապես լուրջ խնդիրներ ունեն, բայց նրանք հնարավորություն են թողել վերամիավորման: Գործերն այժմ այնքան էլ լավ չեն ընթանում, բայց նրանք չեն հանձնվում: Նրանք աշխատում են իրենց հարաբերությունների վրա, բայց առայժմ հետաձգել են հարսանիքը»,- ասել է ինսայդերը:
Հիշենք, որ Սիդնին նշանադրվել է ռեստորատոր Ջոնաթան Դավինոյի հետ 2022 թվականին։ Նրանց հարաբերությունները շարունակվում են ավելի քան ութ տարի։ Վերջին անգամ սիրահարներին միասին տեսել են մոտ մեկ ամիս առաջ։
