Sex Pistols-ը 22 տարվա մեջ առաջին անգամ ելույթ կունենա Կանադայում և ԱՄՆ-ում

Բրիտանական Sex Pistols պանկ խումբը հայտարարել է ԱՄՆ-ում և Կանադայում հյուրախաղերի մասին, գրում է apnews.com-ը։ Խմբի կազմում հանդես կգան Սթիվ Ջոնսը, Փոլ Կուկը և Գլեն Մեթլոքը: Համերգներին որպես մենակատար կմասնակցի նաև Ֆրենկ Քարթերը։

Շրջագայությունը կսկսվի 2025 թվականի սեպտեմբերի 16-ին Տեխասում: Նրանք ելույթ կունենան  Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում, Մոնրեալում, Տորոնտոյում, Քլիվլենդում, Դեթրոյթում, Մինեապոլիսում, Դենվերում, Սիեթլում և Սան Ֆրանցիսկոյում: Վերջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Լոս Անջելեսում։

Հրատարակության տվյալներով՝ խումբը շուրջ 22 տարի հյուրախաղեր չի ունենցել Հյուսիսային Ամերիկայում։ Վերջին անգամ նրանք այնտեղ ելույթ են ունեցել 2003 թվականին։