Նարեկ Բավեյանի երկրորդ կինն արժանացել է քննադատության

Երգիչ և նաև դերասան Նարեկ Բավեյանը կարողացավ բավականին կարճ ժամանակահատվածում սիրվել ու ճանաչվել շատերի կողմից:
Նրա մուտքը հայկական շոու-բիզնես եղավ «Վերջին անգամ» երգով, որն էլ հենց երգչի այցեքարտը դարձավ:
Բոլորս էլ գիտենք, որ այս հաճելի արտաքինով երգիչը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է երկու անգամ ամուսնանալ:
Նարեկ Բավեյանը իր առաջին կնոջ՝ Սոնայի հետ ամուսնացել է 2010 թվականի նոյեմբերին: Իսկ 2-րդ անգամ նա իր կյանքը կապել է Քրիստինեի հետ՝ 2014 թվականի օգոստոսին: Նարեկը և Քրիստինեն միասին են, երջանիկ ու հաճախ են իրենց ինստագրամյան էջում կիսվում համատեղ լուսանկարներով:
Սակայն լուսանկարներից մեկի մեկնաբանություններում երկրպագուները քննադատել են Նարեկի կնոջը չափազանց շատ շպարվելու համար, ինչը մեծացնում է նրա տարիքը: Սակայն ինստագրամյան հետևորդները չեն մոռացել նաև նշել, որ Քրիստինեն շատ գեղեցիկ է: