Հեռուստատեսությամբ «Սառցահատ» ֆիլմը ցուցադրվելիս՝ Պուգաչովայի դեմքը ջնջվել է

Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի լուսանկարը ջնջվել է «Սառցահատ» ֆիլմից  «Дом кино» հեռուստաալիքով ցուցադրելու ժամանակ։ Այս մասին հայտնում է Voice-ը։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, չորեքշաբթի երեկոյան «Дом кино» հեռուստաալիքով ցուցադրվել է 2016 թվականի ֆիլմը։ Ֆիլմում, որը պատմում է 1985 թվականի գարնանը սառույցի մեջ խրված նավի մասին, ցուցադրվել է նաև Պուգաչովայի լուսանկարը։ Այնուամենայնիվ, այս անգամ պրիմադոննայի դեմքի փոխարեն հեռուստադիտողները տեսել են միայն մշուշոտ կետ:

Ալլա Պուգաչովան ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի և երեխաների հետ միասին լքել է Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից անմիջապես հետո։ Աստղային ընտանիքը տեղափոխվել է Իսրայել, սակայն նրանց տեսել են նաև Ֆրանսիայում, Լատվիայում և Կիպրոսում։

Աղբյուրը`Panorama.am