Քլոե Քարդաշյանը ավելորդ քաշի հետ միասին կորցրել է նաև ինքնավստահությունը

Քարդաշյանների ընտանիքի երբեմնի ամենաթմբլիկ ներկայացուցչի՝ Քլոեի նիհարելուն, նրա երկրպագուները հետևել են առանց շունչ քաշելու։ Բայց հենց իրականացավ նիհարելու երազանքը, աստղը տխրելու նոր առիթ ունեցավ։

«Քլոեն Հրաշքների աշխարհում» փոդքաստում աստղը խոստովանել է, որ իր համար ավելի լավ էր նախկին մարմնով: «Ես ասում եմ իմ ընկերներից մեկին, ով աշխատում է ինձ հետ, որ հիմա, երբ մենք նիհարել ենք, կորցրել ենք մեր ընդգծված կլորավուն կազմվածքը: Մենք հիմա կատակում ենք, որ ավելի ինքնավստահ էինք, երբ ավելի գեր էինք»,- ասել է Քլոեն:

Աստղը դժգոհել է, որ իրեն տարակուսում է, թե որքան զայրացած են մարդիկ իրենց հանդեպ։ Նա իրենց մարմնի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառը համարում է կարծրատիպերը, որոնք հասարակությունը պարտադրում է:

Ի դեպ, TikTok-ը վերջերս հեռացրել է ֆիլտրը, որն օգնում էր մարդկանց տեսնել, թե ինչպիսի տեսք կունենան, երբ գիրանան: Համացանցից օգտվողները վրդովմունք են հայտնել, թե որքան վիրավորական կարող է լինել հայտնի ֆիլտրի շուրջ եղած ծաղրը ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար: