«Եթե սիրեմ ու հասկանամ, որ սա իմ տղամարդն է, դեմ չեմ լինի նոր հարաբերություններին, բայց այս պահին չկա:
Սկզբից, երբ մտածում էի նոր հարաբերություններ ստեղծելու մասին ու երբ հասկանում էի, որ կարող է շարունակություն ունենալ, որդուս հետ էի ծանոթացնում ու տեսնում էի ինչպես են շփվում Արտյոմի հետ: Եթե ինչ-որ բան զգայի անպես չէ, որկու րոպե հետո՝ վերջ:
Երբեմն տեսնում էի, որ իմ ընտրած տղամարդիկ մեծատառով մարդիկ են, իմ ընտրությունը ճիշտ է, բայց ես սխալ եմ, որովհետև այդ տղամարդուն չեմ սիրում և նրա հետ չեմ կարող լինել:
Ընտանիքը կինո ու ռեստորան գնալով չի վերջանում, շատ նրբություններ կան, որ պետք է ընտանիքում լինեն: Եթե դա չկա, ավելի լավ է ՝թող չսկսված վերջանա»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով իր ամուսնալուծության և որդուն միայնակ մեծացնելու մասին, անկեղծացել է ռադիոհաղորդավար, երգչուհի Մարիա Մաթևոսյանը՝ Մաշան: Գրում է Tert.am-ը: