«Այստեղ ես հաճախ խեղդվում եմ՝ մաքուր օդի պես փնտրելով մարդկանց, ովքեր բոլորի նման չեն». բլոգեր Էվիկ

Բլոգեր Էվիկը ինստագրամյան իր էջում նոր հրապարակում է արել՝ հետևորդներին պատմելով Գերմանիայում ապրած տարիների, աշխատանքային փորձառության ու տարբերվող միջավայրի մասին:

«Գերմանիայում ապրած տարիները ինձ համար զուգակցվել են կրթական և աշխատանքային մեծ փորձառությամբ. այնտեղի միջավայրը շատ բան ուներ ինձ տալու, կրթելու, հղկելու և սովորեցնելու։ Դա ինձ թևեր էր տալիս՝ էն էներգիան ու բազան, որ հավաքել եմ այնտեղ, դեռ երկար ինձ պահել է ալիքի վրա:

Միգուցե պատճառը միայն միջավայրը չէ, բայց այստեղ ես հաճախ խեղդվում եմ՝ մաքուր օդի պես փնտրելով մարդկանց, ում կարելի է լսել ու սովորել իրենցից. ովքեր բոլորի նման չեն, այլ անհատականություն են։ Այդպիսի մարդիկ կան, բայց քիչ են. մեծ մասը տարիների ընթացքում հեռացել են Հայաստանից»,- գրել Էվելինա Խանոյանը: