Դերասանուհի, ռեժիսոր Աննա Մաքսիմը ինստագրամյան իմ էջում հրապարակել է Համբուրգում կայացած «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերայից լուսանկարներ ու տեսանյութ:
«Համբուրգի պրեմիերան հուզիչ էր, անչափ հուզիչ… Ուժ և կամք այն անձանց, ովքեր ունենալով հաշմանդամություն, չեն կորցնում հավատը»,- տեսանյութին կից գրել է նա:
Անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին պատմող ֆիլմում ներգրավված են հայտնի արտիստներ՝ Արտաշես Ալեքսանյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Քոչարյանն ու այլք: Ֆիլմում Նազիկ Ավդալյանին մարմնավորում է Աննան, ով ֆիլմի պրոդյուսերն է, սցենարի հեղինակն ու ռեժիսորը:


