Թուրք երգիչ Վոլքան Քոնակը ելույթի ժամանակ կորցրել է գիտակցությունը և շտապ հոսպիտալացվել, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Այս մասին գրում է Turkiye Today-ը։
58-ամյա արտիստի հետ դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ին Կիպրոսում կայացած համերգի ժամանակ։ Նշվում է, որ սկզբում հանդիսատեսը փորձել է առաջին օգնություն ցույց տալ Կոնակին, որից հետո արտիստը հոսպիտալացվել է։
Մահվան պաշտոնական պատճառը չի հրապարակվում։ Նախնական տեղեկություններով՝ երգիչը սրտի կաթված է ստացել։
Ըստ «Գազետա ռու»-ի, Կոնակն իր առաջին ալբոմը ձայնագրել է 1989 թվականին։ Իսկ 2006 թվականին նրա ալբոմներից մեկը ստացել է ոսկե մրցանակ։
Աղբյուրը`Panorama.am