Դանի Ալվեսի կինը հայտնել է հղիության մասին

«Բարսելոնայի», «Յուվենտուսի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսի կինը՝ Ժոանա Ալվեսը լավ լուր է հայտնել։

Նա հայտարարել է իր հղիության մասին։

Մոդելն իր սոցիալական ցանցերում հայտարարել է, որ ինքն ու նախկին ֆուտբոլիստը պատրաստվում են իրենց աղջկա լույս աշխարհ գալուն։

Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում զույգի բաժանման մասին։