Ռեալիթի հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը թողարկել է իր հինգերորդ Fabletics հավաքածուն:
Նոր լեգինսների հավաքածուով Քլոեն ցանկանում է կանանց լավագույն առավելությունն ընդգծել: Նա անձամբ կրել է լեգինսներն ու ցուցադրել դրանք ֆոտոշարքով: Քլոեն նշել է, որ նոր հավաքածուն նախատեսված է հատուկ կանանց հետույքը բարձրացնելու և ուրվագծելու համար:
Նշենք, որ ավելի վաղ «Քլոեն Հրաշքների աշխարհում» փոդքաստում աստղը խոստովանել է, որ իր համար ավելի լավ էր նախկին մարմնով: «Ես ասում եմ իմ ընկերներից մեկին, ով աշխատում է ինձ վրա, հիմա, երբ մենք նիհարել ենք և կորցրել ենք մեր ընդգծված կլորավուն կազմվածքը: Մենք հիմա կատակում ենք, որ ավելի ինքնավստահ էինք, երբ ավելի գեր էինք»,- ասել է Քլոեն:









