Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը վերադառնում է․ հայտնի են հավակնորդները

Հայկական ազգային երաժշտական ակադեմիան ներկայացրել է «ԽԱԶԵՐ» հայկական երաժշտական մրցանակաբաշխության անվանակարգերում առաջադրված արտիստների, խմբերի և նախագծերի անունները: Գրում է Fastnews.am-ը: Մրցանակիրները հայտնի կդառնան ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հաղթողները կստանան «ԽԱԶ» մրցանակը, որի հեղինակը Նուռն է։ Մրցանակաբաշխության ռեժիսորներն են Հրաչ Քեշիշյանը, Նաիրե Ստեփանյանը և Արթուր Մանուկյանը։ «Խազերը» կանցկացվի միջազգային մրցանակաբաշխության ձևաչափով։ Միջոցառումը կմեկնարկի կարմիր գորգի արարողությամբ։
Ներկայացնում ենք «ԽԱԶԵՐ» հայկական երաժշտական մրցանակաբաշխության անվանակարգերում առաջադրված արտիստների ցանկը։

Լավագույն երգիչ

Արամ Mp3
Էրիկ Կարապետյան
Արամե

Լավագույն երգչուհի

Սոնա Ռուբենյան
Իվետա Մուկուչյան
Brunette

Լավագույն երգ

Իվետա Մուկուչյան – «Սեր անի»
Aram Mp3 – «Երևի»
Սոնա Ռուբենյան – «Ալո»

Լավագույն տեսահոլովակ

Brunette – «Superstar Illness»
Իվետա Մուկուչյան – «Սեր անի»
Aram Mp3 – «Երևի»

Լավագույն կոմպոզիտոր

Անդրանիկ Բերբերյան
Մարտին Ուլիխանյան
Արթուր Ալեք 

Լավագույն գործիքավորում

Նեմրա և Սերժ Թանկյան – «I’m Afraid Of Stars»
Ավետիս Բերբերյան – «Kոմիտասական» – խմբերգաշար-սյուիտ
Ջուլիանա – «Երազի Պես»

Լավագույն հեղինակ-կատարող

Վասպուր Եղիազարյան
Yellowheart
Ջուլիանա

Տարվա հայտնություն

Yellowheart
Leah
Անահիտ Հակոբյան

Լավագույն խումբ-նախագիծ

LA project
Արցախի ձայներ
Հող արթուն 

Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն

«ՎԶԵԲ» տարեկան հանդիպում և գործարար համաժողով Երևան 2024-ի բացման արարողություն
«Կոմիտաս»՝ ըստ Արթուր Գրիգորյանի
Ջուզեպպե Վերդի – «Օթելլո»

Լավագույն ռոք արտիստ կամ խումբ

Nemra
Arravis
Sevagir 

Լավագույն հիփ-հոփ և ռիթմ ընդ բլյուզ (R&b) արտիստ կամ խումբ

D’litte
Yellowheart
Սարէ

Լավագույն ջազ արտիստ, գործիքային կատարող կամ խումբ

Yerevan Calling
Մերսի, Շառլ
Արցախ Ջազ – նվագախումբ

Լավագույն դասական Նախագիծ

«Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»
«Տունկ ի կեանս» – Հայկ Մելիքյան
«Սիմֆոնիկ դասA»  

Լավագույն դասական երգիչ, երգչուհի

Լիպարիտ Ավետիսյան
Գևորգ Հակոբյան
Հասմիկ Թորոսյան

Լավագույն ազգային երգ կամ երգի մշակում

«Կոմիտասական» – Ավետիս Բերբերյան
«Lamento» – Գեղարդ և Սաղմոսերգու երգչախմբեր
«Լիկիլի» – «Կարին» ավանդական երգի-պարի խումբ 

Լավագույն քավր

Մարտին Ուլիխանյան – «Թող ամեն մի Նոր տարի մեր սրտերը ջերմացնի»
Արթուր Գրիգորյան – Սիմֆոնիկ Մեղեդիներ
Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ – «Պոպուրի Ազնավուր»
«Ալագյազ» – Սարէ և Արթուր Արմենի