Դերասաններ Աննա և Արմեն Էլբակյանները օրերս նշել են ամուսնության 44-ամյակը: Ռեժիսոր Արմեն Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում սիրո խոստավանություն է արել կնոջը՝ դերասանուհի Աննա Էլբակյանին: Նա համատեղ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«2025-1981 հավասար է 44 տարի սիրում եմ քեզ իմ գեղեցկուհի…»:
Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում, Աննա Էլբակյանը խոստովանել էր, որ իր կյանքի ձեռքբերումը ընտանիքն է ու մարդիկ, որոնք անպայման պիտի լիեն իր շուրջ, որ կարողանա լինել իր ճիշտ գործառույթի մեջ:
«Ձեռքբերումս, իհարկե, ամուսինս է: Ես ինձ գնահատում եմ իրենով: Շնորհակալ եմ նրան, որովհետև ամեն կին ուզում է գնահատված լինել»,- ասել էր Աննա Էլբակյանը:
