Էմինեմը 52 տարեկանում պապիկ է դարձել

Էմինեմը 52 տարեկանում պապիկ է դարձել: Ամերիկացի ռեփերի 29-ամյա դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը, ծննդաբերել է մարտի 14-ին։ Որդու ծննդի մասին Հեյլին հայտնել է միայն ապրիլի սկզբին՝ հրապարակելով նորածնի լուսանկարը։ 

«Ուրախ և երկար սպասված հանդիպում: Փոքրիկ E-ն երեք շաբաթական է», – գրել է նորաթուխ մայրիկը: Ռեփերի թոռին անվանել են Էլիոթ Մարշալ ՄաքՔլինթոք։

Հեյլին Էմինեմի միակ կենսաբանական դուստրն է։ Նա ամուսնացել է Էվան ՄաքՔլինթոքի հետ 2024 թվականի մայիսին՝ 8 տարվա հարաբերություններից հետո։