Ռազմիկ Ամյանը զուգերգ կներկայացնի քրոջ հետ

Ռազմիկ Ամյանը որոշել է հանրությանը ներկայանալ հարազատ քույրիկի հետ զուգերգով: Նրա և Սրբուհի Ամյանի նոր երգն արդեն պատրաստ է, այս մասին երգիչը հայտնել է Ինստագրամի իր էջում: Գրում է BRAVO.am-ը:

Զուգերգը կներկայացնեն տեսահոլովակով, որի նկարահանումները տեղի են ունեցել մարտի 3-ին հատուկ պատրաստված տաղավարում՝ նվագախմբի հետ։ Զուգերգի հեղինակը Ռազմիկ Ամյանն է։

Երգիչը քրոջ հետ նաև լուսանկարահանման է մասնակցել, որի ընթացքում արված տեսանյութով եւս կիսվել է սոնցցանցերի իր էջերում: «Ձեզ համար պատրաստել եմ շատ գեղեցիկ երգեր և․․․ Դեռ չեմ ասի»,- գրել է նա: