Ֆորմուլա 1-ի 56-ամյա մրցարշավորդի դուստրն առաջին անգամ մայր է դարձել. այս մասին Ջինա Մարիան խոսել է իր անձնական բլոգում։
Աղջիկը կիսվել է փոքրիկի ձեռքի հուզիչ լուսանկարով։ «Բարի գալուստ աշխարհ, Միլի: Նա ծնվել է մարտի 29-ին: Մեր սրտերը լի են սիրով, ինչպես երբեք: Մենք անչափ ուրախ ենք, որ դու այժմ մեր կյանքում ես», – մեկնաբանել է նա: Այն մասին, որ նա Յան Բիտկեից դուստր է ունենալու, հայտնի դարձավ անցյալ տարվա վերջին:
Միևնույն ժամանակ, Միխայելի վիճակն այնքան էլ լավ չէ: Շումախերի հարազատները պաշտպանում են նրա գաղտնիությունը՝ հեռու պահելով նրան լրատվամիջոցներից: Վերջերս հայտնի դարձավ, որ ծանր հիվանդ ավտոարշավորդն այլևս չի կարողանում խոսել։
