Այն բանից հետո, երբ Բլեյք Լայվլիի և Ջասթին Բալդոնիի սկանդալը սկսվեց, գործին ներգրավվեցին նաև այլ աստղեր, այդ թվում՝ Թեյլոր Սվիֆթը։ Լրատվամիջոցները գրել են, որ դրա պատճառով դերասանուհին ու երգչուհին դադարեցրել են շփվել, թեպետ մինչ այդ նրանք շատ մտերիմ են եղել երկար տարիներ։ Այժմ Daily Mail-ը գրում է, որ նրանք կարողացել են վերականգնել շփումը։
Փետրվարին բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին, որ 35-ամյա Սվիֆթը «հետքայլ» է արել իրենց տասնամյա բարեկամության մեջ՝ դատական գործընթացում իր մասնակցությունից հետո: Սակայն, ինչպես երևում է, Թեյլորն ու Բլեյքն արդեն հաշտվել են։ Հաղորդվում է, որ 37-ամյա դերասանուհին ներողություն է խնդրել իր ընկերուհուն դրամայի մեջ ներքաշելու համար. «Նրանք ամեն բան հարթել են: Բլեյքը ներողություն է խնդրել, և նրանք նորից խոսում են»։
Սակայն մեկ այլ աղբյուր նշում է, որ աստղերի հարաբերություններն այդպես էլ նորմալ չեն վերադարձել։ Նրանց բարեկամության վատթարացումից հետո Սվիֆթը մերժել է շոուի հատուկ դրվագին մասնակցելու հրավերը, որտեղ Լայվլին հյուրերի ցանկում էր. «Թեյլորը չի շփվում Բլեյքի հետ: Նրան հրավիրել էին SNL 50, բայց Բլեյքն ու Քիմ Քարդաշյանը այնտեղ էին լինելու. դա երկրի վրա վերջին վայրն էր, որտեղ նա կցանկանար լինել: Նա ունի նոր ալբոմ և ցնցված է այն դրամայով, որտեղ նա ներքաշվել է, նա թույլ չի տա, որ արտաքին գործոնները վնասեն իր կարիերային»:
Վերջին անգամ Թեյլոր Սվիֆթին և Բլեյք Լայվլին միասին տեսել են մոտ վեց ամիս առաջ։ 2024 թվականի հոկտեմբերին նրանք կրկնակի ժամադրության են գնացել իրենց սիրելիների՝ Թրևիս Քելսիի և Ռայան Ռեյնոլդսի հետ: