«Minecraft-ը կինոյում»-ը 2025 թվականի լավագույն տոմսարկղային դեբյուտն է

Ապրիլի 4-ին տեղի ունեցավ «Minecraft-ը կինոյում» ֆիլմի պրեմիերան՝ հիմնված կուլտային խաղի վրա, որի աշխարհը հիշեցնում է Lego կոնստրուկտոր։ Ֆիլմն արդեն դարձել է 2025 թվականի լավագույն դրամարկղային դեբյուտը։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Թողարկման առաջին օրը ստեղծողներին արդեն հաջողվել է վաստակել 58 միլիոն դոլար: Հրապարակումը պարզաբանում է, որ ֆիլմն արդեն դարձել է 2025-ի ամենաշատ եկամուտ ունեցող դեբյուտը: Ակնկալվում է, որ «Minecraft-ը կինոյում»-ն իր ստեղծողներին կբերի առնվազն 150 միլիոն դոլար առաջին շաբաթվա ընթացքում:

Ըստ սյուժեի, չորս պարտվողներ սխալմամբ հայտնվում են պորտալի միջոցով խորանարդների խորհրդավոր աշխարհում, որտեղ նրանք ձեռք են բերում գոյատևման համար անհրաժեշտ հմտություններ և փորձում են բացահայտել այդ վայրի առեղծվածը: Դերերում՝ Ջեք Բլեք, Էմմա Մայերս, Ջեյսոն Մոմոա, Ջեմեյն Քլեմենթ, Ջենիֆեր Քուլիջ։