Ջասթին Բիբերը նոր լուսանկար է հրապարակել որդու հետ

Justin Bieber Arrives for the 64th Grammy Awards in Las Vegas Justin Bieber arrives for the 64th annual Grammy Awards at the MGM Grand Garden Arena in Las Vegas, Nevada on Sunday, April 3, 2022. Photo by Jim Ruymen

Վերջին շրջանում Ջասթին Բիբերի ոչ միայն երկրպագուներին, այլև Հեյլիին լրջորեն անհանգստացնում է նրա էմոցիոնալ վիճակը (մոդելը նույնիսկ խնդրել է իր սիրելիներին աղոթել ամուսնու համար)։ Երաժիշտը երկար ժամանակ անց առաջին անգամ Ինստագրամ սոցցանցում հրապարակել է լուսանկարներ, որոնք կարծես հանգստացրել են նրա հետևորդներին։

Նոր լուսանկարում արտիստը պառկած է հյուրասենյակի ընդարձակ բազմոցին, իսկ կողքին որդին՝ Ջեք Բլյուզն է։ Ջասթինը լուսանկարի հետ ոչ մի մակագրություն չի ներառել։ Թերևս այս լուսանկարներից հետո Բիբեր ընտանիքի երկրպագուները դադարեն ահազանգել։

Հիշեցնենք, որ անցած սեպտեմբերին Հեյլին և Ջասթին Բիբերը նշել են ամուսնության վեցերորդ տարեդարձը։ 2024 թվականի գարնանը մոդելը պաշտոնապես հայտարարեց իր հղիության մասին սոցցանցերում՝ ֆոտոշարք անելով սպիտակ ժանյակավոր զգեստով, որն ընդգծում էր նրա փորը։ Իսկ լուրերից մի քանի ամիս անց հայտնի դարձավ, որ զույգը որդի է ունեցել, ում անվանել են Ջեք Բլյուզ։