Սա առաջին դեպքը չէ, երբ ռեփեր Մականը հայտնվում է սկանդալի մեջ։ Ավելի վաղ նրա նախկին ընկերուհին պատմել էր, թե ինչպես իր սիրելին իրեն չի աջակցել հղիության ընթացքում, իսկ այժմ ցանկանում են արտիստին զրկել վարորդական իրավունքից՝ ճանապարհին վտանգավոր վարելու պատճառով։
Անդրեյը (արտիստի իսկական անունը) որոշել է ներկայացնել նոր թրեքից մի հատված։ Դրա համար նա համացանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա շրջում է Մոսկվայի ճանապարհներով՝ ակնհայտորեն խախտելով արագության թույլատրելի սահմանը, ինչպես նաև ամրագոտին չկապելով, ինչը նույնպես ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է։
«Նրա համար սա թույն արարք է», «Ինչու՞ ես այդպես վարում, դու մենակ չես ճանապարհին», «Ամրագոտիդ կապիր, խնդրում ենք քեզ»,- գրում են օգտատերերը տեսանյութի մեկնաբանություններում։