Նույնիսկ ամենասիրելի աստղերը վաղ թե ուշ ծերանում են։ Տարիներն անտարբեր չեն անցել նաև դերասան Միքի Ռուրկի կողքով։
Ինստագրամ սոցիալական ցանցում դերասանը նոր լուսանկար է հրապարակել։ Նրա արտաքինը ցնցել է երկրպագուներին, նրանցից շատերը պարզապես չեն տեսնել նրա մեջ 80-ականների Հոլիվուդի երբեմնի ամենագեղեցիկ դերասաններից մեկին:
Բանն այն է, որ նախկինում դերասանը բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է արել, որոնց պատճառով նրա դեմքն անճանաչելի է փոխվել։ Ահա ընդամենը մի քանիսը` հինգ ռինոպլաստիկա, կզակի իմպլանտներ, ստորին շուրթերի իմպլանտներ, այտերի իմպլանտներ, կոպերի վիրահատություն, դեմքի ձգում, մաշկի ֆիլերներ, մազերի փոխպատվաստում և շուրթերի մեծացում: Շատերը վստահ են նաև, որ դերասանն այժմ պարիկ է կրում։
«Ոչ, դա նա չէ», «Նա այնքան սարսափելի կերպով կորցրեց իր սեքսուալությունը», «Խեղճ տղան… Որտե՞ղ են նրա ընկերները, ովքեր կարող են նրան խորհուրդ տալ: Նա կարող էր ավելի համապատասխան և պարկեշտ պարիկ կրել», «Միկին այնքան գեղեցիկ էր: Եվս մեկ օրինակ, թե ինչպես է փառասիրությունը փչացնում արտաքինը», «Նա այնքան գեղեցիկ էր, մինչ շատ տարիներ առաջ ոչնչացրեց իր դեմքը՝ բացարձակապես առանց պատճառի», գրել են օգտատերերը: