Գեղեցկության թագուհին մահացել է Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժից՝ փրկելով երեխային

«Միսս զբոսաշրջություն Մյանմա 2018» տիտղոսի հաղթող Սիլի Մին մահացել է Մանդալայ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից։ 28-ամյա կինը փորձել է փրկել երեխային 12 հարկանի շենքից: Այս մասին հայտնում է Need To Know-ը։

«Գեղեցկության թագուհին, ով առաջին անգամ ներկայացնում էր Մյանման «Միսս զբոսաշրջության աշխարհ 2018»-ում, հայտնվել է թակարդում, երբ երկրաշարժի ժամանակ փլուզվել է Sky Villa համալիրը»,- պորտալին ասել է մրցույթի ներկայացուցիչը: Փրկարարները փլատակների տակ հայտնաբերել են Սիլի Միի դին և հաստատել նրա մահը։ Մրցույթի կազմակերպիչներն իրենց զորակցությունն են հայտնել հանգուցյալի հարազատներին և ընկերներին. «Ցանկանում ենք մեր խորին ցավակցությունը հայտնել հանգուցյալի ընտանիքին և մտերիմներին՝ անսպասելի կորստի կապակցությամբ»։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն այնքան մեծ է եղել, որ հասել է Թաիլանդի մայրաքաղաք, Բանգկոկի բնակիչները խուճապահար լքել են իրենց շենքերը։ Մյանմայում տեղի ունեցած աղետն ավելի քան երեք հազար կյանք է խլել։ Եվս 5000-ը վիրավորվել է, 210 բնակիչ անհետ կորել է։ Թաիլանդում տեղի ունեցած աղետի հետևանքով 22 մարդ է զոհվել: