Հաղորդավար Արա Ղազարյանը, անդրադառնալով երգիչ Անդրեի կնոջ հրապարակմանը, ArmLur.am-ին պատմել է, որ ԱՄՆ-ում դատավարություն է տեղի ունենում, և Անդրեն դատավորի թուլտվությամբ է եկել Հայաստան, որպեսզի մասնակցի «Հայ Սուպերսթար 6»-ին՝ որպես ժյուրի:
«Անդրեն իր երեխային պարբերաբար հանդիպում է նույն դատավորի թուլտվությամբ։ Եթե Անդրեն լիներ հատկապես վտանգավոր հանցագործ, ապա ԱՄՆ-ում դատավորը նրան հաստատ թույլ չէր տա լքել երկիրը»,- ավելացրել է հաղորդավարը:
Հիշեցնենք՝ Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը ինստագրամյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, սպառնալիքներ լսել, որ երեխային իրենից կխլի և այլն: