Դերասան Միխայիլ Եֆրեմովը դուրս է եկել բանտից

Ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել բանտից։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է նրա փաստաբանը։ Եֆրեմովը մեկնել է Մոսկվա։

2025 թվականի փետրվարին դերասան Միխայիլ Եֆրեմովը պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդություն է ներկայացրել։ Կալանավայրի տնօրինության հետ զրույցում նա բացատրել է, որ հիվանդ է։ Նա խոսել է նաև բանտարկյալների համար համազգեստ կարելու արտադրամասում ամենօրյա արդյունավետ աշխատանքի մասին։

2025 թվականի մարտի 24-ին դատարանը բավարարել է Եֆրեմովին պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը։ Ազատության մեջ նա պետք է ամիսը մեկ զեկուցի համապատասխան մարմիններին: Նա միայն երեք տարի հետո կկարողանա մեքենա վարել։

Հիշեցնենք, որ 2020 թ. հունիսի 8-ի գիշերը Մոսկվայում  Եֆրեմովը «Գրանդ Չերոկիով» դուրս էր եկել հանդիպակաց  գոտի և բախվել ֆուրգոնի։ Ավելի ուշ  ֆուրգոնի վարորդը հիվանդանոցում մահացել է։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ վթարի պահին նա եղել է ոչ սթափ վիճակում։ Դերասանը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման և պատիժը կրել է Բելգորոդի շրջանի քրեակատարողական գաղութում։

Աղբյուրը`Panorama.am