«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության վերջին հատուկ շրջայցը՝ Խորեն Լևոնյանի ուղեկցությամբ

Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության վերջին հատուկ շրջայցը՝ դերասան Խորեն Լևոնյանի ուղեկցությամբ։

Ցուցադրության ավարտից օրեր առաջ 15 մասնակիցներ բացառիկ հնարավորություն ունեցան տեսնելու Անահիտ աստվածուհու հայտնի արձանը և ծանոթանալու մայրության թեմային նվիրված պատմական նմուշների յուրահատուկ հավաքածուին։

Նշենք, որ երեկ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի վերջին օրն է եղել։