Ֆուտբոլային աստղ Կրիշտիանո Ռոնալդուն հայտնի կինոռեժիսոր Մեթյու Վոնի հետ համատեղ կինոստուդիա է բացել, հայտնում է Variety ամսագիրը՝ մանրամասնելով, որ այն կոչվում է UR•Marv:
Անկախ կինոստուդիան նպատակ ունի շեղվել սովորական ֆիլմարտադրությունից՝ «կիրառելով նորարարական տեխնոլոգիաները՝ չմոռանալով ավանդույթների մասին»:
Համագործակցությունն արդեն տվել է շոշափելի արդյունքներ՝ երկու նկարահանված մարտաֆիլմեր, որոնք Վոնը և Ռոնալդուն ֆինանսավորել և արտադրել են միասին UR•Marv-ի միջոցով, և երրորդ ֆիլմն ակտիվ մշակման փուլում է, բոլոր ֆիլմերը մի շարքի մաս են կազմում: Առաջին ֆիլմի մանրամասները կհրապարակվեն մոտ ժամանակներս:
«Սա հետաքրքիր էջ է ինձ համար, ես բաց եմ բիզնեսում նոր ձեռնարկումների համար», – ասել է Ռոնալդուն:
«Անհամբեր սպասում եմ Կրիշտիանոյի հետ ոգեշնչող ֆիլմեր ստեղծելուն. նա իրական սուպերհերոս է», – հավելել է Վոնը: